ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Նա ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ է եւ եղել է նախկին քաղաքապետը: Նրա նշանակումը տարբեր կերպ է ընկալվել: Մեկ խոսվում է, թե Սինանյանն ամենաարժանավոր թեկնածուն է, քանի որ հինգ մատի պես գիտի Սփյուռքն ու սփյուռքահայության խնդիրները եւ ի վիճակի է կատարել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գարծառույթը, բայց, մյուս կողմից, քիչ չեն քննադատությունները Սինանյանի հասցեին:
Քննադատողներից որոշ հատված անթույլատրելի է համարում այն, որ Սինանյանը եղել է սեռական փոքրամասնությունների հարցերով զբաղվող եւ դա լավագույնս կատարելու համար պարգեւատրված եզակի հայերից մեկը: Սա, իհարկե, ամենաթույլ փաստարկն է որպես քննադատություն, քանի որ իրականում մարդը, եթե որեւէ անձի իրավունքներ է պաշտպանում, դրանում վատ բան, իհարկե, չկա` անկախ նրանից` այդ մեկի սեռական կողմնորոշումը ավանդական է, թե ոչ, կամ մենք ընդունում ենք նրա այդ կողմնորոշումը, թե ոչ:
Բայց Զարեհ Սինանյանի մասին վերջերս շատ կարծիքներ հնչեցին հենց ամերիկաբնակ հայերի շրջանից, որոնք
բողոքում էին, որ նա հեղափոխության օրերին ծաղրում էր այսօրվա իշխանություններին, արգելում էր իր ուժերի ներածի չափով, որ հանկարծ Գլենդելում հայերը հանրահավաք չանեն` ի պաշտպանություն Հայաստանի հեղափոխության: Ավելին, ավանդաμար Սինանյանը եղել է նախկին իշխանությունների հլուհնազանդ կատարող «սփյուռքահայրը». այն ոգեւորությամμ, որով նա դիմավորել է նախկին իշխանություններին, հետագայում նույն ձոներով դիմավորել է նաեւ գործող իշխանություններին, ինչը տարակուսանքի տեղիք է տալիս առնվազն։
Բայց ամենակարեւորը դա չէ: Իրականում հայտնի է, որ ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ Սփյուռքում հայերը
պառակտված են. միմյանց չեն ընդունում որոշ դեպքերում: Եւ Սփյուռքի մի ներկայացուցչին մյուսների հարցով
զբաղվող նշանակելը կարող է Սփյուռքի միասնականության լուրջ խնդիրներ առաջացնել: Շատ սփյուռքահայեր
բազմիցս ասել են, որ ավելի լավ է` լինի Հայաստանի մի երիտասարդ, որին որեւէ մեկը չճանաչի, μայց ընկալի որպես ՀՀ ներկայացուցիչ եւ համագործակցի, քան, օրինակ, ամերիկաբնակ հայ, որը չի հասկանա, թե Ֆրանսիայում, Գերմանիայում կամ, օրինակ, Թուրքիայում ապրող մեր հայրենակիցներն ինչ խնդիրներ ունեն:
Թե ինչպես կստացվի նոր հանձնակատարի աշխատանքը, դժվար է ասել, բայց արդեն իսկ պատկերացում կա, որ
նա իր երկու օգնական ուղեկցողների հետ պետք է միշտ լինի շրջագայության մեջ եւ նպաստի հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Հուսանք` նրա մոտ դա լավ կստացվի: