Լուսահովիտի գյուղապետի ոտքը կտրել են. ինչ վիճակում է գտնվում նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կրակել էին  Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավարի՝  Գրիգոր Սարհատյանի վրա։

Սարհատյանը ստացել էր աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորում, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ։

Նշենք, որ վերջինս գտնվում է Էրեբունի ԲԿ-ում։

Էրեբունի Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանն  ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն-ծանր. «Սարհատյանի ոտքը կտրել են, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»:

Դեպքի արթիվ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին.մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս