Հունիսի 19-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մարզային բուհեր. բարձրացնել կրթության որա՞կը, թե՞ լուծարել բուհը. որո՞նք են լուծումները» թեմայով:
Քննարկման բանախոսներն էին՝

Սամվել Կարաբեկյան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

Միշա Թադևոսյան՝ «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ

Սեյրան Մարտիրոսյան՝ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ

Կարեն Ավագյան՝ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար

Գևորգ Ղուկասյան՝ «Ռեստարտ Գյումրի»

***

Հունիսի 19-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Ադրբեջանահայ փախստականների ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Թեման՝ «Հունիսի 20-ին՝ Փախստականների միջազգային օրվան ընդառաջ: Հայ փախստականների ներկայիս վիճակը և խնդիրները: Ադրբեջանական համայնքի լեգիտիմացման գործընթացը ԵԱՀԿ կողմից. վտանգները: ԼՂ հիմնախնդիր. վերջին զարգացումները, Արցախի ու Ֆրանսիայի քաղաքների միջև հռչակագրերի չեղարկումը, հարակից հարցեր»:

***

Հունիսի 19-ին՝ ժամը 12:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգը . ՔՊ համագումարը. Արցախի անվտանգությունը. Մնացականյան Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ:

***

Հունիսի 19-ին ժամը՝ 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) փախստականների միջազգային օրվան ընդառաջ տեղի կունենա ասուլիս՝ ադրբեջանահայ փախստականների մասնակցությամբ։

Թեման՝ Փախստականները մեր օրերում. նրանց նկատմամբ պետության և հանրության վերաբերմունքը. ադրբեջանահայ փախստականների հարցը. լուծված և չլուծված խնդիրները։ Փախստականներին նվիրված միջոցառումները և ծրագրերը»։

Բանախոսներն են

Մարիամ Ավագյան – Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
Մարտին Իսրայելյան – <<Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում >> ՀԿ
Գրիշա Օգանեզով – Հայ փախստականների աջակցման “Ահազանգ” ՀԿ
Ռոբերտ Խաչատուրյան – Բաքվեցի համերկրացիների “Միասնություն” ՀԿ
Զոյա Ջուլհակյան – “Քարավան-88” ԲՀԿ
Մարետա Սարդարյան – “Եղիցի լույս կույրերին” ԲՀԿ

***

Հունիսի 19-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հարկային նոր օրենսգիրք․ հնարավորություններ և մտահոգություններ» թեմայով:

Հունիսի 7-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենգրքում կատարված փոփոխությունները, որոնցով ներդրվում է միասնական եկամտային հարկի համակարգը։ Ընդդիմությունը դեմ է քվեարկել, դեմ են նաև արտախորհրդարանական ուժերից քաղաքացիական նախաձեռնություններ։

Փոփոխությունների փաթեթում գլխավորը եկամտային հարկի նվազեցումն ու շրջանառության հարկի շեմի բարձարցումն է՝ տարեկան 58,3-ից մինչև 115 միլիոնի։ Նոր Հարկային օրենսգրքով տարեկան մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսները կվճարեն շրջանառության հարկ՝ խուսափելով ավելացրած արժեքի հարկից։

Նոր Հարկային օրենսգրքի ամենաքննարկված փոփոխությունը եկամտահարկի համահարթեցումն է։ Այժմ գործում է եկամտահարկի 3 տարբերակ՝ 23, 28 և 36 տոկոս, համապատասխանաբար մինչև 150 հազար դրամ, 150 հազարից մինչև 2 միլիոն և 2 միլիոն դրամից բարձր վաստակողների համար։ Կառավարությունն առաջարկում է բոլորին հարկել հավասար՝ 23 տոկոս, իսկ 2020 թվականից արդեն՝ 20 տոկոս։

Բանախոսներն են՝

Աշոտ Խուրշուդյան՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ

Ատոմ Մարգարյան՝ ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ

***

Սիրով հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու «Հայաստանում ժողովրդավարական միջավայրի և ընտրական գործընթացների ներառականության մասնակցային գնահատում» խորագրով հանդիպում-քննարկումը, որը տեղի կունենա հունիսի 19-ին՝ ժամը 14:00-ին «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում (Գրիգոր Լուսավորիչ փ. 4/2, Երևան):

Հանդիպման նպատակն է ներկայացնել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացված «ՔՀԿ-ների միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում և մոնիտորինգ. ընտրություններ բոլորի համար» ծրագրի արդյունքները և ընտրությունների գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկությունները:

Միջոցառմանը իրենց մասնակցությունն են հաստատել՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան՝ Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ՝ Մնացական Բիչախչյանը, ինչպես նաև պատասխանատուներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:




Լրահոս