Վան դե Բեկը կարող է տեղափոխվել «Ռեալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Marca պարբերականը հայտնում է, որ Ամստերդամի «Այաքսի» 22-ամյա հոլանդացի կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկը կարող է տեղափոխվել «Մադրիդի Ռեալ»:

Նշվում է, որ գործարքը կարող է կազմել 65 մլն եվրո եւ մադրիդցիները հոլանդացու տրանսֆերը կարող են ձեռք բերել Լյորենտեի եւ Սեբալյոսի վաճառքից ստացած գումարով:

Հավելենք, որ Լյորենտեն արդեն հեռացել է «Ատլետիկո», իսկ Սեբալյոսի ապագան դեռեւս մշուշոտ է :
Հիշեցնենք նաեւ, որ Վան դե Բեկը «Ռեալի» համար համարվում էր «Պլան Բ»` Պոլ Պոգբայից հետո:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս