ՖՈՏՈ. ԱԺ պատգամավորներն այցելեցին Ֆուտբոլի ակադեմիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ հանձնաժողովի պատգամավորներ Հարություն Բաբայանը, Էդգար Առաքելյանը, Վահագն Թևոսյանն այսօր այցելեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա:

Ակադեմիայում պատգամավորներին ընդունեցին ՀՖՖ փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Վերջիններս հյուրերին ներկայացրին վերջին ամիսներին հայկական ֆուտբոլում կատարված բարեփոխումները, մասնավորապես, Խինես Մելենդեսի` ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակման կարևորությունը, հայկական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կանանց ֆուտբոլի, ֆուտզալի առաջխաղացման, մարզերում ֆուտբոլի մասսայականացման և նոր ֆուտբոլիստների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները, Եվրո-2019-ի նախապատրաստական փուլի ընթացքը:

Կողմերն արձանագրեցին, որ Ֆուտբոլի ակադեմիայի բացումից ի վեր սա առաջին նմանատիպ այցն էր և կարևորեցին ՀՖՖ-ի և ԱԺ սպորտի հանձնաժողովի համատեղ գործակցությունը` հայկական ֆուտբոլի արագընթաց զարգացման համար:




Լրահոս