Դե Լիգտը «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է. պաշտոնական հայտարարությունը կլինի երկուշաբթի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական The Sun-ը տեղեկացնում է, որ Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի պաշտպան Մատեիս դե Լիգտը արդեն «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է:

Աղբյուրը հավաստիացնում է, որ կողմերը եկել են ընդհանուր հայտարարի ե՛ւ տրանսֆերային արժեքի, ե՛ւ ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ:

Նշվում է, որ տրանսֆերը կկազմի 67 մլն եվրո, իսկ հոլանդացին թուրինյան թիմի կազմում կստանա տարեկան 7.2մլն եվրո աշխատավարձ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս