Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է նոր ռազմական ինքնաթիռներ վաճառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատրաստ է ռազմական ինքնաթիռների ցանկացած տեսակ վաճառել Ադրբեջանին: Այս մասին Army-2019 միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ հայտարարել են Միավորված ավիաշինարարական ընկերությունից և փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ համաժողովի շրջանակներում հանդիպումներ են կայացել Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունների հետ: նախորդ տարիներին Ադրբեջանին են առաջարկվել Սու-30 ՍՄ և ՄիԳ-35 ինքնաթիռները, սակայն ընտրություն չի կատարվել:  Նշվում է, որ Army-2019 համաժողովում ցուցադրվել են Սու-34 և Սու-35 կործանիչները:




Լրահոս