Կառավարության որ անդամներն են ակտիվ եղել հունիսին և ուր են մեկնել գործուղումների. փոխնախարարները գերազանցել են ղեկավարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` կառավարության անդամները գործուղումներից վերադառնալուց հետո հաշվետվություն են ներկայացնում, որից էլ պարզ է դառնում, թե պաշտոնյաները ուր են մեկնել, ինչ հանդիպումներ ունեցել եւ որքանով արդյունավետ անցկացրել դրանք: Նկատենք, որ հունիս ամսվա ընթացքում գործուղումների ավելի շատ մեկնել են փոխնախարարները, իսկ նախարարներից ամենաակտիվը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա երկու անգամ է մեկնել գործուղման, մեկը` հունիսի 3-4-ը` Ուզբեկստան, մյուսն էլ` 23-24-ը` Շվեյցարիա: Առաջին երկրում նա հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ, և ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ուզբեկստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայանագիր:

Իսկ ահա Շվեյցարիայում մասնակցել է Պատվաստումների և Պատվաստանյութերի Միջազգային Դաշինք միջազգային հեղինակավոր կազմակերպության (GAVI) խորհրդի հերթական նիստին և խորհրդի անդամների փակ հանդիպմանը:

Կառավարության մյուս ներկայացուցիչները մեկական անգամ են հունիս ամսվա ընթացքում գործուղումների մեկնել:  Օրինակ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հունիսի 10-17-ը մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Բելգիայի Թագավորություն և Ռումինիա: Եվ նշված են տարբեր հանդիպումների մասին տեղեկություններ, սակայն հստակ  արդյունքների մասին այնքան էլ ինֆորմացիա առկա չէ:  Թերեւս կարելի է առանձնացնել  Bloomberg ծրագրային ապահովման ընկերության գլխավոր տնօրեն Թոդ Բայերի հետ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Bloomberg- ի հնարավորությունները Հայաստանի մասին հոդվածներ հրապարակելու վերաբերյալ: Իհարկե, սա հնարավարություն կտա գրավիչ դարցնել Հայաստանը:

Օրինակ Արդրաադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանը, մինչեւ ԲԴԽ անդամ ընտրվելը, հասցրել է մեկնել Բելգիա եւ մասնակցել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 2-րդ հանդիպմանը: Հակոբ Արշակյանը մինչեւ հունիսի 4-ը գործուղման է եղել ԱՄՆ-ում:  Ընդ որում, դա եղել է հենց իր նախաձեռնությամբ եւ քննարկվել են տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների ու ուղիների վերաբերյալ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս