Վարդան Մինասյան. Նարսինգը եւ Զակարիան մեծ պոտենցիալ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ հանդիպումը:

Հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղից հոտո շփվեց լրագրողների հետ:
Մինասյանը նշեց, որ խաղը «Արարատ-Արմենիայի» համար բարեհաջող ստացվեց, սակայն փաստեց նաեւ, որ թիմը կարող էր ավելի լավ արդյունք գրանցել:Մինասյանը նաեւ խոսեց թիմի նորեկ Ֆիրջիլ Նարսինգից.
«Նա նոր է միացել թիմին եւ կարելի է ասել, որ վատ հանդիպում չանցկացրեց, սակայն նա ունի մեծ պոտենցիալ, եւ նրանից սպասելիքները մեծ են: Նույնը կարող եմ ասել Զակարիայի մասին, ով եւս ունի մեծ պոտենցիալ»:

Մինասյանն ասաց, որ Պետրոս Ավետիսյանի փոխարինումը կապված էր հոգնածության հետ եւ ոչ վնասվածքի եւ նշեց, որ նա պատասխան խաղին պատրաստ կլինի:
Նա նաեւ խոսեց հայտացուցակից բացակայող Ալեքս Ջունիորի մասին,ով Հայիթիի հավաքականի հետ մասնակցում էր ԿՈՆԿԱԿԱՖԻ Ոսկե Գավաթի խաղարկությանը. «Նա թիմին կմիանա հուլիսի 12-ին եւ կլինի պատասխան խաղի հայտացուցակում»:

Հավելենք որ պատասխան խաղը կկայանա Շվեդիայում`հուլիսի 16-ին:




Լրահոս