
Հուլիսի 10-ին, ժամը 21:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ այրվում է մոտ 4 հա բուսածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:04-ին:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: