ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բադեն-Բադենից՝ Հունաստան. Սերժ Սարգսյանի վայելքները Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը շարունակում է իր «վաստակած» ամառային հանգիստը: Նա յոթ օր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուց հետո մեկնել է Հունաստան:

Ըստմերտեղեկությունների` Բադեն-Բադենում Սերժ Սարգսյանը միայնակ է եղել, իսկ արդեն Հունաստանում հանգստանալու է իր թոռնիկների հետ: Հիշենք, որ Սերժ Սարգսյանը գրեթե բոլոր տարիներին իր հանգիստն անցկացնում է Բադեն-Բադեն քաղաքում, որը աշխարհում հայտնի է իր առողջարանային եւ զվարճանքի կենտրոններով, եւ այնտեղ է գտնվում աշխարհի ամենահին խաղատներից մեկը:

«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ Սերժ Սարգսյանը հիմնականում միայնակ է շրջել, ու տպավորություն է եղել, որ նահարմարվել է նոր իրավիճակի, որն առաջացել է իր պաշտոնանկությունից հետո: Առաջվա նման հերթեր չեն գոյանում, թե ով պետք է ուղեկցի Սերժ Սարգսյանին հանգստավայրում: Նշենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի հրաժարականից հետո բավական երկար ժամանակ հանրային միջավայրերդուրս չէր գալիս, իր ամենամտերիմ ընկերների հետ էր միայն շփվում,բայց վերջին շրջանում արդեն սկսել է տարբեր տեղեր հաճախել:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրության օրը, Ս. Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ ուխտագնացության էր գնացել Աղձք, որտեղ պարել, ուրախացել էին ՀՀԿ-ականներով, ու այդ տեսանյութը դարձել է համացանցի քննարկման թեման:

Ըստ մեր տեղեկությունների` Սերժ Սարգսյանը մոտ 7 օր էլ որոշել է հանգստանալ Հունաստանում արդեն թոռնիկների հետ, որից հետո կվերադառնա Հայաստան եւ մի որոշ ժամանակով էլ կմեկնի Արցախ:

Մանրամասները՝ ArmLur.am -ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս