Սերժ Սարգսյանն օրեր անց կվերադառնա Հայաստան․ նա ծրագրեր ունի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին վերադառնալու է Հայաստան: Այնուհետեւ պլանավորված է նրա այցը Արցախի Հանրապետություն: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանին եւս անհանգստացնում են ԼՂՀ-ում առաջիկայում կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները, ինչի պատճառով էլ վերջինս հաճախ է Արցախ մեկնում` հասկանալու այնտեղ տիրող տրամադրությունները:

Արցախի իշխանական հատվածը, սակայն, «ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում պնդեց, որ Սերժ Սարգսյանն ընտրություններով չի հետաքրքրվում, չի զբաղվում: Ըստ նրանց` նա ուղղակի Արցախում հանգստանում է, հանդիպումներ է ունենում իր վաղեմի ընկերներին, որոնց հետ շփվում է առանց քաղաքական ընթատեքստի, ու պետք չէ ֆետիշացնել նրա կերպարը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս