Վթար Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին, ժամը 10:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Ստեփանավան տանող խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի և Տաշիրի խճուղու խաչմերուկի մոտակայքում բախվել են Ford Transit մակնիշի (վարորդ՝ Մ.Ե., ծնված 1989թ.) և Москвич 412 (վարորդ՝ Ռ.Թ., ծնված 1962թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ford Transit մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ford Transit մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Վ.Լ.-ն (ծնված 2002 թ.), տեղի ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:

Մ.Ե.-ը և Ռ.Թ.-ը հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են Ford Transit մակնիշի ավտոմեքենան և փակել Москвич 412 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:




Լրահոս