Հայտնի է, որ ՀՀ մոտ 100 քաղաքացի մնում է Հուրգադայում եւ չի կարողանում Հայաստան վերադառնալ, քանի որ չվերթը չեղարկվել է: Տեղեկությունների համաձայն, Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկումը կապված է «A&R tour» տուրօպերատորի հետ, որը չի վճարել ավիափոխադրողին եւ չվերթը չի կայացել:
ArmLur.am– ը տեղեկացավ, որ առաջիկա օրերին տուժած քաղաքացիների թիվը կարող է հասնել 400-ի , քանի որ կրկին կան մարդիկ, որոնք գնացել են եւ պետք է հետ վերադառնան: Նրանց թվում են նաեւ նրանք ովքեր չեն կարողացել վերադառնալ եւ նրանք, ում հանգիստը կավարտվի մի քանի օրից կամ նրանք, որոնք դեռ չեն էլ մեկնել:
ArmLur.am-ն ուսումնասիրելով «A&R tour» տուրօպերատորի գործունեությունը, բազմաթիվ բողոքների մասին տեղեկացավ եւ խախտումների, որոնք թույլ են տվել այս ընկերության կողմից: Օգատետերերն իրենց դժգոհությունն էին հայտնում, նաև նշելով, որ այս օպերատորը քաղաքացիներին եւ տուրիստական ընկերություններին կեղծ ավիատոմսեր է վաճառել:
Հավելենք, որ հուլիսի 25-ին էլ չեղարկվել էր Եգիպտոսից Երևան վերադարձող չվերթը, իսկ տուրօպերատորը նույն A&R Tour and Travel ընկերությունն է: