Մելենդեսը մեզ շատ է օգնել. Սանտի Դենիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ Պորտուգալիա – Իսպանիա (0:2) խաղից հետո մամուլի ասուլիս է տվել Իսպանիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Սանտիագո Դենիան. «Ամբողջ մրցաշարի ընթացքում հետեւում էինք մեր խաղին եւ փորձում բարելավել այն: Տղաներն ամբողջ մրցաշարի ընթացքում առաջընթաց գրանցեցին: Եզրափակչում մեր հարձակվողներն ավելի լավ էին գործում: Մեզ ամբողջ մրցաշարի ընթացքում իր խորհուրդներով շատ է օգնել Խինես Մելենդեսը»:

Դենիան նաեւ խոսեց իր Հայաստանում աշխատելու հավանականության ու մեր երկրից տպավորությունների մասին. «Եթե Խինես Մելենդեսն այստեղ է, ապա ամեն բան հնարավոր է: Նա լավ գիտի եվրոպական ֆուտբոլը եւ հիմա աշխատում է ֆեդերացիայում: Վստահ եմ, որ ամբողջությամբ ծանոթ է նաեւ ֆեդերացիային:

Նրա օրոք Հայաստանի երիտասարդ ֆուտբոլիստները մեծ աճ կգրանցեն: Տպավորված եմ Հայաստանով եի մեծ հաճուկքով կվերադառնամ այստեղ: Այս երկիրը լի է կյանքով: Գիտեի, որ հյուրընկալ ազգ են հայերը, եւ հիմա արդեն համոզվեցի»,- ասել է Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ավագը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս