Պայթուցիկը նախանշված ժամին չի պայթել. նոր մանրամասներ Երևան-Սևան ճանապարհին գրանցված դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սեւանի կամրջի պայթյունից, որի արդունքում վնասվել էր Աժ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի մեքենան:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, կա երեք ձերբակալված անձ, որոնք, ըստ լուրերի, Գյումրիի բնակիչներ են: Armlur.am-ին հասած լուրերի համաձայն,  նրանք խնդիրներ են ունեցել նախկին պատգամավորի հետ եւ փորձել են հին հաշիվները մաքրել կամրջի տակ պայթուցիկ դնելով և  նրա մեքենան պայթեցնելով: Սակայն հաշվարկը սխալ են կատարել նախկին պատգամավորի մեքենան չի պայթել:

Հիշեցնենք, որ երեկ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում պայթյուն էտեղի ունեցել: Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելոե մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ սպանության փորձի եւ ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու հատկանիշներով: Armlur.am -ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էր նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ որը հայտնել էր, որ պայթյունի ժամանակ մեքենայում չի եղել եւ չի կարող ասել, որ սա կոնկերտ իր դեմ արված սպանություն է, թե պատահականություն:

Հավելենք նաեւ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:

Քնար Մանուկյան




Լրահոս