
«911» ծառայությանն օգոստոսի 14-ին, ժամը 15:47-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 11-րդ փողոցի թիվ 24 տան այգում 1 շաբաթ շարունակ արջը պարբերաբար վնասում է խաղողի վազերը և բերքը. անհրաժեշտ է օգնություն:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին և Եղեգիս համայնքի ղեկավարին:
Պարզվել է, որ ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 21:30-ի սահմաններում արջը վնասել է խաղողի այգու բերքն ու վազերը: