Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքի Տոնականյան փողոցից շտապօգնության բրիգադը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա մի պատանու: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Կեսգիշերն անց տեղեկություն է ստացվել, որ ժամը 22-ի սահմաններում, վիճաբանության ընթացքում, դանակով նրան հարվածել է Արթիկի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ:

Գիշերվա երեքին մոտ նա ինքնակամ ներկայացել է բաժին եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել պատանուն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 




Լրահոս