Ավտոմեքենան բախվել է մայթեզրին և կողաշրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին, ժամը 23։22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դիաննա Ա., ծնված 1981 թ.) բախվել է մայթեզրին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, ավտոմեքենան նույնպես ուղղվել է տեղի ուժերով. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս