Էապես կբարձրանա ԱԻՆ ՓԾ կրտսեր կազմի աշխատավարձը. նախարարն անդրադարձել է վարչապետի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Հանդիպմանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ գրելով.

«Սիրելի փրկարարնե՛ր
քիչ առաջ ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Քննարկումների արդյունքներով՝ որոշում կայացվեց հոկտեմբերի 1-ից շոշափելի բարձրացնել փրկարարների աշխատավարձը:

Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:

Շնորհակալ եմ վարչապետին աջակցության համար:

Շնորհակալ եմ մեր հերոս-փրկարարներին ծառայության համար…

Խիղճ և խաղաղություն բոլորիս…»:




Լրահոս