
Օգոստոսի 27-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 198 դպրոցի բակում շունն արգելափակվել է փայտերի տակ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ շունն արգելափակվել է փայտե տակառի մեջ:
Փրկարարները շանը դուրս են բերել տակառից: