Ես վարչապետին մենակ չեմ թողել, մարդիկ կարող են ունենալ տարբեր տեսակետներ. Միքայել Զոլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսումորոշել են պայքարել այն պատգամավորների դեմ, որոնք այլ կարծիք են արտահայտում: Մասնավորապես, նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում` «ժուչոկներից» հեռու, տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Ըստ էության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումից հետո սա արձակուրդից հետո խմբակցության առաջին հավաքն էր, որին, սակայն, ոչ բոլոր պատգամավորներն էին մասնակցում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս նիստում հիմնականում անդրադարձ է կատարվել նոր մեկնարկող նստաշրջանին, եւ ամփոփվել են նաեւ վարչապետի գլխավորությամբ նիստում հնչած մեսսիջները: Մենք տեղեկացանք, որ հիմնականում խոսվել է նաեւ խմբակցությունում առկա բազմակարծության մասին, եւ որոշում է կայացվել հետագայում առաջնորդվել եւ շարժվել մեծամասնության կարծիքով: Այլ կերպ ասած, փորձ է արվում ճնշել խմբակցության ներսի այլախոհներին եւ քննարկել նրանց դարձի բերելու տարբերակները:

Նկատենք, որ այդ բազմակարծությունն ակնհայտ դարձավ հատկապես Ամուլսարի հանքը շահագործել-չշահագործելու թեմայից հետո: Բանն այն է, որ պատգամավորներին զգուշացված է եղել չխոսել այդ թեմայով, սակայն եղել են օրենսդիրներ, որոնք դեմ են գնացել խմբակցության ընդհանուր որոշմանը:

Այդպիսի պատգամավորների թվում է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, որը դեմ է արտահայտվել հանքի շահագործմանը եւ «Էլարդի» եզրակացությունն ավելի շուտ բացասական է համարել, քան դրական: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը որոշեց հենց Զոլյանից ճշտել, թե ինչու պատգամավորն այս հարցում միայնակ թողեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ ինչպես կվարվի հետագայում եթե կրկին համակարծիք չլինի մեծամասնության կարծիքի հետ:

-Պարո՛ն Զոլյան, վերջին շրջանում պարզ դարձավ, որ իշխող խմբակցության կազմում միակարծություն առկա չէ, այն էլ` կարեւոր հարցերի պարագայում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:

-Մեր խմբակցությունում միշտ էլգոյություն են ունեցել տարբեր տեսակետներ տարբեր հարցերի շուրջ, եւ, օրինակ, Ամուլսարի հանքի շահագործման թեման էլ բացառություն չէ: Ես չեմ կարծում, թե սա մեծ խնդիր է կամ պառակտման վտանգ կա այստեղ:

-Այսինքն` պատգամավորները կաշկանդված չե՞ն իրենց տեսակետն արտահայտելու:

-Ամեն պատգամավոր ինքն է որոշում` տեսակետ հայտնել, թե չէ: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` մեկը հայտնում է տեսակետ, մյուսը` ոչ: Ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը պետք է կաշկանդված լինի:

-Ամեն դեպքում, Դուք այնպիսի կարծիք արտահայտեցիք Ամուլսարի հարցով, որը մեծամասնության հետ համահունչ չէր: Կաշկանդված չե՞ք լինի հետագայում էլ Ձեր տեսակետն արտահայտել:

-Ես նոր բան չունեմ ասելու այդ առումով: Ես իմ տեսակետն արտահայտել եմ եւ հիմա դրան ավելացնելու ոչ մի բան չունեմ: Բացի դրանից, հիմա այդ հարցը գնացել է Շրջակա միջավայրի նախարարություն, որը պետք է եզրակացություն հայտնի, դրա համար ես իմաստ չեմտեսնում դրա մասին խոսել:

-Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ դուր չի եկել, որ Ամուլսարի հարցում պատգամավորներից շատերը նրան մենակ են թողել: Դուք համաձա՞յն եք, որ նրան մենակ եք թողել:

-Ես չգիտեմ դրա մասին: Իհարկե, ես նրան մենակ չեմ թողել: Մենք ամեն դեպքում, աջակցում ենք վարչապետին, եւ որեւէ նման խնդիր չկա: Կան տարբեր հարցեր, որտեղ մարդիկ կարող են ունենալ տարբեր տեսակետներ:

-Խմբակցությունում չե՞ն կաշկանդում Ձեզ` ասելով. որչպետք է դեմ կարծիքներ արտահայտեք:

-Խմբակցության քննարկումների մասին ես չեմ կարող խոսել, որովհետեւ եթե ասեմ` ինչ է տեղիունենում եւ ինչ` ոչ, նշանակում է, որ ես պետք է խոսեմներքին խնդիրների մասին: Բայց ես կրկնում եմ`չեմ կարծում, որորեւէ մեկը կարող է կաշկանդված լինել որեւէ կարծիք արտահայտելուց:

-Ամեն դեպքում, նշվում է, որ նախօրեին խմբակցության փակ նիստումհենց դա են փորձել հասկացնել պատգամավորներին:

-Հիմա Ձեզ ինչ էլ ասեմ, կստացվի, որանդրադառնում եմ ներքին հարցերի: Մենքմիշտ էլ քննարկում ենք շատ տարբեր հարցեր, ընթացիկ իրավիճակ, այլ հարցեր, ռազմավարական խնդիրներ:

-Դուք նշեցիք, որ այժմ Ամուլսարի հետ կապված հարցը Շրջակա միջավայրի նախարարությունում է: Եթե եզրակացությունը նույնը լինի, կրկին դեմ կարտահայտվե՞ք:

-Եկեք սպասենք այդ եզրակացությանը, նորխոսենք: Ես կաշկանդված չեմ:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս