Էթիկայի պահպանումը՝ անկարևոր. քաղաքական կուլտուրայի բացակայության դրսեւորումներ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական կուլտուրայի բացակայության դրսեւորումներ մշտապես նկատվում են: Տարիներ ի վեր բախվել ենք այդ ճշմարտությանը ու, կարծես թե, երբեք դասեր չենք քաղել: Իրենց հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ համարող մարդիկ անկարեւոր են համարում էթիկայի պահպանումը՝ տուրք տալով էմոցիաներին ու ընտրություն չկատարելով բառերի մեջ. շաղ են տալիս այն, ինչ առաջին պահին գալիս է մտքներին: Երեկ, օրինակ, անցանկալի էր տեսնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ դահլիճում նստածների փոխադարձ հարձակումները: Առավել զզվելի էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից կանացից մեկը Քոչարյանական մեկ այլ ագրեսիվ կնոջ սպառնաց «երշիկը կկոխեմ հետեւդ» արտահայտությամբ: Կամ Քոչարյանին սատարող տղամարդկանցից մեկը վիճում էր կնոջհետու սպառնում նրան` «եկա էդտեղ…»: Համաձայնեք` անցանկալի տեսարան է:

Երեկ մեկ այլ անցանկալի տեսարան էր նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսին անակնկալ ներկայացած բժշկի նկատմամբ նախարարի կտրուկ արձագանքը: Ուռուցքաբան Գեւորգ Թամամյանը ներս մտավ ու հնարավորինս կոռեկտ խնդրեց նախարարին պատասխանել մի քանի իր հարցադրումների,սակայն Արսեն Թորոսյանը հանկարծակի վեր կացավ տեղից ու լքեց ասուլիսի սրահը՝ հընթացս վատաբանելով բժիշկ Թամամյանին: Իհարկե, գուցե Թամամյանի հարցադրումները շատ սուր լինեին, ամեն դեպքում, կարելի էր մնալ, պատասխանել բոլոր հարցադրումներին`խոսքով, ընդ որում` կշռադատված, առանց վիրավորանքների, հակադարձելով ցանկացած սուր ձեւակերպման: Բայց նախարարը նախընտրեց Սերժ Սարգսյանի նման փախչել իրականությունից եւ հեռացավ ասուլիսի սրահից, ինչպես եղավ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հրավիրված ասուլիսի ժամանակ նախորդ տարի:

Գոնե նոր Հայաստանում իրականության հեռ առերեսվելը անխուսափելի է, ու դա պետք է բոլորը հասկանան: Եւ որքան էլ Քոչարյանի կողմնակիցները չցանկանան, որ նա դատապարտվի, իր պատիժը կրի, դա եւսանխուսափելի է, քանի որովինչ հանցանք թույլ է տվել՝ անկախ կարգավիճակից, ժամանակագրությունից, ուշ թե շուտպետք է պատասխանատվության ենթարկվի (Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս փաստն արդեն հաստատված իրողություն է, չկան անձեռնմխելիներ): Մյուսկողմից էլ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խուսափեց առերեսվել իրականության հետ եւ ուղղակի փախավ ասուլիսի սրահից,մինչդեռ քաղաքակիրթ երկխոսությունը, հակադիր փաստերի ու փաստարկների առերես ներկայացումն ու քննարկումը մեր երկրում այլընտրանք չունի: Մենքպետք է գնանք այս եւ միայն այս ուղով:




Լրահոս