ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ տարիքն ուղղակի թվերի կույտ է. Ռոնալդուի պոկերն ու գրանցած ֆանտաստիկ ռեկորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի 2020 թվականի առսջնության նախընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվել էր Լիտվային: Խաղն ավարտվեց պորտուգալացիների հաղթանակով`1:5: «Եվրոպական բրազիլացիներից» պոկերի հեղինակ դարձավ թիմի առաջատար 34-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն (7‘,62‘,65‘,76‘), մեկ անգամ էլ աչքի ընկավ Վիլիամ Կարվալյուն(90+2‘):
Այս հաղթանակից հետո Պորտուգալիան վաստակած 8 միավորով 2-րդն է: Լիտվան ունի 1 միավոր եւ եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը:
Հավելենք, որ այս 4 գոլերի շնորհիվ Ռոնալդուն մի քանի ֆանտաստիկ ցուցանիշների հասավ.

1.93 գոլ ազգային հավաքականի կազմում: Գործող ֆուտբոլիստների մեջ լավագույն արդյունքը:
2. 76 գոլ հավաքականի կազմում պաշտոնական խաղերում: Նախկին ռեկորդը իրանցի Ալի Դաեին էր պատկանում(73):
3. Եվրոպայի առաջնությունների նախընտրական փուլերի պատմության լավագույն ռմբարկու` 25 գոլ: Ռոբի Քինը առաջատարն էր 23 գոլով:
4.Լիտվան դարձավ 40-րդ հավաքկանը, ում «խոցում» է Կրիշտիանուն:

Հավելենք նաեւ, որ Ռոնալդուին իր հավաքականի կազմում պակասում է 17 գոլ` հավաքականների պատմության լավագույն ռմբարկու դառնալու համար:
109 գոլով լավագեւյնը դեռեւս իրանցի Ալի Դաեին է:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս