261 հրդեհի ահազանգ, 98 ճանապարհատրանսպորտային պատահար. 911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 16-22-ը գրանցվել է 583 դեպք, որից 376-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 145 կենցաղային կանչ, 261 հրդեհի ահազանգ, 98 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9 և տուժել 134 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 40 դեպք, որից 23-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 11 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:




Լրահոս