Խաչարձան գյուղի անտառում սունկ ուտելուց հետո Գերմանիայի 5 քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Խաչարձան գյուղի անտառում օտարերկրյա քաղաքացիները սունկ են կերել, եւ նրանց ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 24-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Խաչարձան գյուղի անտառում օտարերկրյա քաղաքացիները սունկ են կերել եւ ունեն վատ ինքնազգացողություն. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիներին՝ Թոբիա Վ.-ին (ծնված 1986 թ.), Մայքլ Վ.-ին (ծնված 1987 թ.), Ռից Ֆ.-ին (ծնված 1988 թ.), Էկպերտ Մ.-ին (ծնված 1987 թ.) եւ Մարկոս Յ.-ին (ծնված 1986 թ.) ուղեկցել են դեպի շտապօգնության մեքենան: Էկպերտ Մ.-ն եւ Մարկոս Յ.-ն հոսպիտալացվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, իսկ մյուսները՝ Իջեւանի բժշկական կենտրոն:




Լրահոս