![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/2019AM_030303_971819808.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն երկու օր է, ինչ լրատվական դաշտը ողողված է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի՝ «Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ» հայտարարության քննարկումով: Այս ագրեսիվ պատրաստակամությունը դատապարտեցին քաղաքական ու ոչ քաղաքական կերպարները:
![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/սսստ-600x416.jpg)
Եւ երեկ այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ, ով Երեւանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի ավագ քույրն է: Ծովինար Վարդանյանն, ահա, այսպիսի մեկնաբանություն տվեց. «Ոչ միայն տեղյակ եմ այդ հայտարարության մասին, նաեւ շատ վախեցած եմ: Ես երեւի կասկայով շփվեմ քրոջս հետ»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։