«Իմ քայլը» զիջում է «Լուսավոր Հայաստանին». արտահերթ նիստ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին արտահերթ նիստ է հրավիրել: Նիստը հրավիրել է հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Տեղեկացանք, որնիստի օրակարգի գլխավոր հարցը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածությունն է: Ըստ մեր տեղեկությունների` նշված օրը հանձնաժողովը պատրաստվում է թեկնածու առաջադրել Հաշվեքննիչ պալատի անդամի համար:

Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 26-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները փնտրտուքի մեջ են` Հաշվեքննիչ պալատի նոր անդամի եւ նախագահի փոփոխության հետ կապված: Խնդիրն այն է, որ 2019 թվականի դեկտեմբերի 13-ին լրացել է Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը, որն այդ պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի մարտին:

Եւ, ահա,ըստմերտեղեկությունների` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այս օրերին լծվել է այս պաշտոնում թեկնածու գտնելուն:
«Ժողովուրդ» օրաթերթիտեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը այդպես էլ չի հաջողվել այդ պաշտոնի համար թեկնածու գտնել, ինչի համար այդ պաշտոնը որոշել են հանձնել Աժ «Լուսավոր Հայաստան»-ին: Ու, ըստ մեր տեղեկությունների, ընդդիմադիր այս թեւում արդեն որոշել են, թե ում թեկնածությունն են առաջադրելու այդ պաշտոնում:

Մեր տեղեկությունների համաձայն` այսօր այդ թեկնածուի հետ հանդիպում էծրագրված: Աժ «Իմ քայլը» եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հարցերուղղելու, շփվելու հնարավորություն կունենան: Այդ ամենից հետո արդեն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը արտահերթ նիստում կներկայացնի իրենց թեկնածուին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերը փորձեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից պարզել, թե ով է Հաշվեքննիչ պալատի անդամի իրենց թեկնածուն, սակայն վերջինս հայտարարեց, թե իրենք կհայտարարեն դրա մասին, չցանկացավ նշել թեկնածուի անունը:

ՆՅՈՒԹԸ` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս