Կալիֆոռնիան ճանաչել է Արցախի ինքնիշխանությունը. Սենատի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սա իմ երրորդ այցն է Արցախ ու ես շատ հպարտ և ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ: Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կալիֆոռնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն:

Նա նշել է, որ Արցախում է խաղաղության կոչով և ցանկանում է Արցախի ինքնիշխան դեմոկրատական հանրապետությունը ճանաչվի տարբեր երկրների կողմից:

«Որպես Կալիֆոռնիայի քաղաքացի ես ցանկանում եմ մշակութային կապեր հաստատել Արցախի հետ: Մենք ճանաչել ենք Արցախի ինքնիշխանությունը և դրանով հաստատել, թե որքան կարևոր է Կալիֆոռնիայի և Արցախի միջև փոխհարաբերությունների ձևավորումը»,-մասնավորապես ասել է նա:

 




Լրահոս