Վագոն-տնակ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 16:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:52-ին, մարվել՝ 17:00-ին: Վագոն-տնակն (մոտ 6 քմ) ամբողջությամբ այրվել է:




Լրահոս