ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհը մարելու ժամանակ տուժած փրկարարը ստացել է 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։

Նախնական տվյալներով` տուժածի մոտ ստորին վերջույթների և ձեռքերի դաստակների 50% II և III աստիճանի այրվածքներ են, նաև` գլխի շրջանում:

Տուժածի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:




Լրահոս