Ադրբեջանի ընդդիմությունը նախատեսում է մեծ հանրահավաք հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտարարել է, որ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպությունը նոյեմբերի 2-ին բողոքի ակցիա է իրականացնելու: Ակցիայի անցկացման համար իշխանություններին առաջարկվել է երկու վայր՝ «Մահսուլ» մարզադաշտը կամ «Մայիսի 28» մետրոկայարանի մերձակա հրապարակը:

«Մենք կարող ենք ակցիան անցկացնել նաև «Մեհսուլ» մարզադաշտում: Եթե կառավարությունը կրկին համաձայնություն չտա այդ վայրին, մենք մեր ակցիան կանցկացնենք «Մայիսի 28» մետրոկայարանի դիմաց»,- ասել է Քերիմլին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ընդդիմությունը բողոքի ակցիայի փորձ արեց քաղաքի կենտրոնում, որը կոշտ միջոցներով ճնշվեց ոստիկանական ուժերի կողմից:




Լրահոս