Այսօր Ազգային ժողովում քննարկվում է 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը ԱԻՆ-ի եւ ՊՆ-ի համար, որն ընթանում է դռնփակ ռեժիմով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը քիչ առաջ պատասխանեց լրագրողների հարցերին եւ անդրադարձավ ՊՎԾ-ի կողմից իր ղեկավարած կառույցում անցկացվող ստուգումներին, ինչպես նաև հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացմանը։
Նախարարի խոսքով, իր ղեկավարած կառույցում իր օրոք ֆինանսական չարաշահումներ չեն կարող հայտնաբերվել։
Մանրամասները՝ տեսանյութում