Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին ներկայացրեց Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին: Շնորհավորելով գեներալ Գաբրիելյանին նշանակման կապակցությամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը իր անցած ճանապարհով և փորձառությամբ իրավմամբ արժանի է զբաղեցնելու Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը: Ֆելիքս Ցոլակյանը նորանշանակ տնօրենին հորդորեց հատկապես ուշադրության կենտրոնում պահել ծառայության կազմակերպման և կարգապահության հետ կապված հարցերը:

ԱԻ նախարարը Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին մաղթեց խաղաղ և արդյունավետ աշխատանք:




Լրահոս