
Նոյեմբերի 6-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավի Խորմոզգանի նահանգում: Այդ մասին հայտնել Է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 11:40-ին Բենդեր Համիր քաղաքից 56 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը 16 կիլոմետր խորության վրա Էր: Այս պահի դրությամբ ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: