Հաշվի առնելով Հայաստանում վահանաձեւ գեղձի հիվանդությունների տարածվածությունը՝ «Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվել է նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն:
Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձեւ գեղձի հիվանդությունների, մասնավորապես չարորակ ուռուցքների ախտորոշումը եւ բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ:
Մանրամասները՝ տեսանյութում