
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը` Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ Աբաջյանը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է: