
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանում արտակարգ իրավիճակ է: Փլուզվել է Մաշտոցի ոստիկանության և քննչական բաժնի շենքը:
Դեպքի վայր է ժամանել Արակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները և տեղում աշխատանքներ են իրականացնում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախկինում եկել և արձանագրել են, որ շենքը վթարային է, սակայն որևէ գործողություն չեն իրականացրել և շենքն այսօր փլուզվել է: Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց: