Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 5-ին, ժամը 21:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նորայր Ա., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: