Հրազդանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 07:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի. իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Աննա Վ.-ի (ծնված 1976 թ.) դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս