2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱԺ նախկին պատգամավոր, «Սամ-Հար»ՍՊԸ-ի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը` Ռոբերտ Մանուկյանը, կրկին կալանավորվեց։ Նշենք, որ երկու ամիս առաջ դատարանը բավարարել էր Ռոբերտ Մանուկյանի պաշտպանի ներկայացրած` գրավըորպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, եւ 800 հազ. դրամ գրավի դիմաց Ռոբերտ Մանուկյանն ազատ էր արձակվել։
Սակայն դատախազը բողոքարկել էր գրավի կիրառման դեմ, եւ Վերաքննիչ դատարանը գրավն անթույլատրելի էր ճանաչել եւկրկին կալանավորել էր Ռոբերտ Մանուկյանին: Սակայն նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց Մանուկյանին ազատ էր արձակել: Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Երեւան-Սեւան մայրուղու 15-րդ կմ հատվածում` Արծվի արձանի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով վնասվել է գործարար Մելիք Մանուկյանի ավտոմեքենան: Օգոստոսի 3-ին գործարարի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն՝ արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչության համար: