Դեկտեմբերի 20-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 11: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն Գոհար Հարությունյանի ասուլիսը։

Թեման` վերջին օրերին համացանցում բուռն քննարկումների արժանացած և սկանդալի վերածված «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանի` մրցույթին ներկայացրած ազգային տարազը և դրա շուրջ քննարկումները։

Ասուլիսին կմասնակցեն նաև «Միսս Աշխարհ 2019» մրցույթի Հայաստանի մասնակից Լիանա Ոսկերչյանը և «Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչված Արենա Զեյնալյանը։ Նրանք կխոսեն Գոհար Հարությունյանի հետ համագործակցության, նրա աշխատաոճի մասին։

***

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն երիտասարդ գիտնականներ Սուսաննա Գևորգյանը և Սարգիս Աղայանը:

ԹԵՄԱ՝ ԿԳՄՍՆ-ի կողմից դադարեցվել է Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրը. ծրագրի դադարեցման ռիսկերն ու վտանգները. երիտասարդ գիտնականներն ահազանգում են:

***

Դեկտեմբերի 20-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Տարածաշրջան. դիտարկումներ 2019-ի արդյունքների և 2020թ. հնարավոր զարգացումներ շուրջ:

***

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են Մարատ Կոստանյանը եւ տուժող Սյուզաննա Պատվականյանը։
Թեմա ՝ Մանկավաճառության բանդայի կործանիչ գործողություններն ու հովանավորչությունը ՀՀ-ում։ 18 տարի է մայրը փնտրում է իր երեխային, նոր զարգացումներ հայտնի գործով։

***

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Հայաստանի ցատկացանցի ազգային ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ֆահրադյանը, Հայաստանի հավաքականի մարզիչ Յուրա Ասլանյանը եւ ֆեդերացիայի սան Վալերի Ժամկոչյանը կամփոփեն մարզական տարին, կներեկայացնեն գրանցած արդյունքներն ու կանդրադառնան առաջիկա անելիքներին։




Լրահոս