Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն