ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ում կրքեր չեն հանդարտվում. նախկին աշխատակիցը բացահայտում է՝ ինչպես են իրեն ազատել աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 19-ի համարում էր գրել, որՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը չեն հանդարտվում: Հիմա էլ ՀՀ ԱԻՆ նախկին աշխատակիցներն են դատի տվել նախարարությանը` պահանջելով իրենց վերականգնել նախկին պաշտոններին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ ինչ-որ մարդիկ են աշխատում, ովքեր ուղորդում են այդ մարդկանց, որպեսզի ամեն կերպ վարկաբեկեն Ցոլակյանին ու նրա կայացրած որոշումները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահին դատական հայց են ներկայացրել նախարարության դեմ ԱԻՆ փրկարար ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Ծատուրովը եւ ԱԻՆ աշխատակից Կարեն Գեւորգյանը:

Եվ ահա, ArmLur.am-ի խմբագրություն է այցելել Սերգեյ Ծատուրովը, ով ներկայացրել է իր ազատման մանրամասները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս