
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 20/3 շենքի բնակարաններից մեկից գազի հոտ է զգացվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ
մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանում անհայտ աղբյուրից զգացվել է գազի հոտ:
Փրկարարները դադարեցրել են բնակարանի գազամատակարարումը և իրականացրել հերթապահություն` մինչ գազի
վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը: