Բանակում չծառայելու համար վրացական կեղծ գրքույկներ. գործել է «հանցավոր խումբ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները նոր քրեական գործ են բացահայտել: Մասնավորապես, Մարիանա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համակարգչային ծրագրավորման ոլորտում գիտելիքներ ունեցող ծանոթին` Արամ Անդրանիկի Քոչարյանին 2017 թվականի ընթացքում առաջարկել է համապատասխան գումարների դիմաց տարբեր փաստաթղթեր կեղծել և իրացնել, ինչին վերջինս համաձայնվել և շահադիտական դրդումներից ելնելով ձեռք են բերել նախնական համաձայնություն միասին զբաղվել հանցավոր գործունեությամբ:

Այնուհետև, ի կատարումն հանցավոր մտադրության, գործելով նածնական համաձայնությամբ խմբի կազմում` ձեռք են բերել պլաստիկ քարտ, տպող սարք և դատարկ պլաստիկ քարտեր ու իրացրել հանցավոր մտադրությունը: Բացի այդ, Մարիաննա Հարությունյանը ազգությամբ հայ Վրասնանի քաղաքացիներ ՀՀ հանրապետական զինկոմիսարիատում հաշվառելու համար 20.000-30.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ հանրապետական զինկոմիսարիատի զինվոր-սերժանտական հաշվառման, ամրագրման և նախորոշման բաժանմունքի նախկին պետ Հերբերդ Հարությունյանին:

Արտյոմ Բուլիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա իր, մոտ ունենալով Վրաստանի զինկոմիսարիատի կլոր և ուղանկյուն թվով 2 կեղծ կնիքներ, վրացական ժամանակավոր զինվորական գրքույկի դատար ձևաթղթեր ու իր վրաստաբնակ ծանոթների շրջանում տեղեկացնելուվ այդ մասին, պատրաստականություն է հայտնել համապատասխան գումարի դիմաց պատրաստել` Վրաստանում ծառայած լինելու փաստը հաստատելու իրավունք վերապահվող և ՀՀ –ում ժամկետային զինվորական ծառայություն չամցնելու վերաբերյալ պատասխանատվությունից ազատող վրացական ժամանակավոր զինվորական կեղծ գրքույկներ, ինչի հիման վրա վերջիններս հնարավորություն կստանային ՀՀ զինկոմիսարիատում և խուսափել ՀՀ պարտադիր զինվորական ծառայության մեկնելուց:Բացի այդ, Ա. Բուլիկյանը իր ծանոթների օգտագործման նպատակով Մարիաննա Հարությունյանից ձեռք է բերել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր`ՀՀ վարորդական վկայականներ և անձի հաշվառման մասին տեղեկանք:

Լ. Մադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015-2018թթ., տարբեր հանցավոր խմբերի կազմում ընդգրկվելու, վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, որոշ դեպքերում անձամբ կեղծել է, մյուսներում` իրացրել է իրավունք վերապահվող կամ պատասխանատվությունից ազատող վկայականներ, ինչպես նաև այլ պաշտոնական փաստաթղթեր:

Անդրանիկ Մանասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա հանդիսանալով Վրաստանի քաղաքացի, 2015թ. մայիսին-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ցանկացել է ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր, սակայն տեղեկանալով, որ ՀՀ-ում գործող օրենքների համաձայն անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է պատկան մարմիններին ներկայացնել զինվորական գրքույկ, այդպիսին չունենալու պատճառով, որոշել է ձեռք բերել և օգտագործել դրա կեղծված տարբերակը: Այդ նպատակով, Վրաստանի Ախալքալաք քաղաքում բնակվող ծանոթներից հետաքրքրվելով պարզել է, որ նմանատիպ խնդիրների դեպքում վերջիններս դիմել են Սամվել Հարությունյան տվյալներով անձի, օնչից հետո հանդիպել է նրան և ներկայացրել խնդրի էությունը:

Խոսակցության ժամանակ տեղեկանալո, որ փաստաթղթի պատրաստման համար Սամվել Հարությունյանը դիմելու է իր ծանոթ Լովա Մադոյանին, Վերջիններիս համաձայնությունը ստանալու համար` համոզել, ապա նյութապես շահագոգռելու միջոցով դրդել է պատրաստել ու տրամադրել հիշյալ փաստաթղթերը` խոստանալով դրա դիմաց 300 ԱՄՆ դոլար վճարել: Նշված գումարը ստանալուց հետո Սամվել Հարությունյանը Լովա Մադոյանի հետ, նախնական համաձյնությամբ, նախաձեռնել են փաստաթղթի կեղծման և իրացման գործընթացը, ապա Լովա Մադոյանի կողմից Երևան քաղաքում փաստաթուղթը պատրաստելուց հետո Անդիանիկ Մանասյանը, Սամվել Հարությունյանի հետ Երևանում հանդիպելով Լովա Մադոյանին, ստացել է այն ներկայացնելով ՀՀ պետական համապատասխան մարմիններին` 2015թ. հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության ԱՎ վարչությունից ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Լովա Խաչատուրի Մադոյանին տեղեկացնելով, որ կարող է տարբեր բովանդակություններով իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր պատրաստել և իրացնել, ձեռք է բերել վերջինիս հետ հետագա հանցավոր համագործակցության վերաբերյալ նախնական համաձայնություն:

Բացի այդ, Է. Հովհաննիսյանը, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իրացրել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր: Ինչ որոշում կկայացնի դատարանը` սպասենք զարգացումներին:

Ք. Մ.




Լրահոս