ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կնվիրեք բալերը, կզրկվեք վարորդական վկայականից. ինչ պատիժ է սպասվում ուրիշի բալերն օգտագործողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգ: Տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:

-Այս պահի դրությամբ վարորդներից ի՞նչ դժգոհություններ եք ստացել՝ կապված տուգանային միավորների համակարգի հետ: Կոնկրետ ինչի՞ց են դժգոհում նրանք:

-Դժգոհություններ ստացել ենք, բայց ոչ մեկ կոնկրետ չի ասել, որովհետեւ քիչ են ուսումնասիրել այդ կանոնները, նոր փոփոխությունները: Բայց ընդհանուր առմամբ բողոքում են, որ վատն է: Դա լուրջ չէ: Սա երթեւեկության ոլորտի լուրջ ռեֆորմներից մեկն է, եւ որոշ սոցիալական հարթակներում 60 տոկոսից ավելին կողմ է այս փոփոխություններին: Հարթակներ կան, որտեղ մինչեւ 80 տոկոսն է կողմ: Պարզապես կողմ արտահայտվողները դեմ-երին չեն ուզում հակադրվեն եւ կրքերը բորբոքեն:

Բայց շուրջ 1.5 տարի բոլոր առաջարկությունները քննարկվել են ամենաբարձր մակարդակներով, եւ զգալի մասը ներառվել է փոփոխությունների մեջ:

Խախտումների ֆինանսական բեռի 100 զանցանքներից 28-ը նվազեցվել է մի քանի հարյուր անգամ, եւ, ընդհանուր առմամբ, տարեկան 7-8 մլրդ դրամ քաղաքացիները տուգանք չեն վճարելու պետական բյուջե: Այսինքն՝ այդ գումարը մնալու է իրենց գրպաններում:

-Պարո՛ն Ղահրամանյան, արդա՞ր է արդյոք, երբ վարորդից խախտում կատարելու դիմաց ե՛ւ բալն է հանվում, ե՛ւ ֆինանսական տույժի է ենթարկվում: Ստացվում է, որ վարորդը կրկնակի է պատժվելու:

-Սխալ մեկնաբանման հարց է, որովհետեւ նույնիսկ մեր ՎԻՎ նախկին, Քրեական օրենսգրքերում դրույթներ կան, օրինակ, բռնագանձում կամ/եւ կալանք, հետվերադարձ կամ/եւ կալանք: Այժմ կա հիմնական եւ լրացուցիչ տուգանք: Տուգանային միավորները, որոնքոր ֆինանսական չեն, դրանք հիմնականում ծառայում են որպես լրացուցիչ կիրառման մեխանիզմ:

Օրինակ՝ Ամերիկայի որոշ նահանգներում խախտումների քանակն ուղիղ կապ ունի վարկունակության հետ: Այնտեղ որպես լծակ դա է կիրառվում, որովհետեւ գիտեն՝ վարկերի միջոցով ամեն ինչի հնարավոր է հասնել: Մեր դեպքում այդ կարգապահության գինը վարորդական իրավունքն է:

-Այսինքն՝ որոշ խախտումների դեպքում հանվելու է բալը, միաժամանակ ֆինանսական տույժի է ենթարկվելու վարորդը:

-Այո, դա մեկ պատիժ է: Դա համարվում է լրացուցիչ եւ հիմնական տուգանքներ: Ոչ մի խնդիր չկա, որովհետեւ այս մեխանիզմը 22 եվրոպական երկրում ներդրված է, աշխարհի շատ երկրներում դրական արդյունքներ են գրանցվում, հաջողություններ երթեւեկության ոլորտում եւ զոհերի թվաքանակի նվազում, որեւիցե բունտ գոնե այս պահին հասունացած չկա:

Բայց զոհերի թվաքանակը մեր հանրապետությունում շատ ցավալի աճ է գրանցել. տարեկան 340-350 զոհ: Այս պահին սա օրենսդրական վերահսկողության մեխանիզմներից մեկն է, բայց լիարժեք լուծում չէ անվտանգ երթեւեկության ապահովման համար, որի համար, ի դեպ, պատասխանատու է պետական 10 կառույց: Բայց միայն ոստիկանությունն է պատասխանատվությունը վերցրել իր վրա եւ ինքնիր անելիքներն ու գործողությունները առաջ է տանում: Մինչդեռ մենք ունենք քաղաքաշինական, անվտանգության նորմերի խնդիրներ: Այսինքն՝ լուրջ խնդիրներ, որոնց համար մյուս պետական կառույցները ուղղակի ձայն չեն հանում:

-Պարո՛ն Ղահրամանյան, ինչպե՞ս են կանխվելու այլ վարորդի բալային միավորները կիրառելու դեպքերը:

-Իրականում Ֆրանսիայի, Գերմանիայի փորձագետները, որոնց հետ աշխատել են նախագծի հեղինակները, իրենք չեն բացառել դա: Ընդ որում, ասել են՝ դա շատ մեծ չի լինելու եւ վերահսկելի է: Ինչու. որովհետեւ Հայաստանում, մոտավոր թվեր եմ ասում, կա 600 հազար մեքենա եւ, մոտավոր հաշվարկներով, 800 հազար վարորդ: Հետեւաբար, վարորդական իրավունք, որը որ չի գործածվում, 200 հազարի է հասնում: Եթե, այնուամենայնիվ, կիրառվեն նրանց բալային միավորները, 9 միավորները սպառվելուց հետո հաջորդ տարի զրկվում են: Եւ այդ մարդիկ արդյոք գիտակցելո՞ւ են կամ պատրա՞ստ են դրան, որիրենց միավորները «նվիրեն» ուրիշին եւ զրկվեն վարորդական վկայականից: Պատրա՞ստ են արդյոք նոր վկայական ձեռք բերելու համար զրոյից սկսել բոլոր գործընթացները:

-Դա ո՞ր կառույցի կողմից է վերահսկվելու:

-Եթե այդ ամենն անօրինական կերպով տեղի ունենա, ապա դա իրենից քրեական պատիժ է ներկայացնում, փաստաթղթերի կեղծում: Օրինակ, ես Ձեր տվյալներն առանց Ձեր համաձայնության օգտագործեմ, բնականաբար, ես Ձեր ինֆորմացիան օգտագործել եմ եւ դրա համար կարող եմ ենթարկվել քրեական պատասխանատվության։ Իսկ եթե փոխադարձ համաձայնություն կա, քրեորեն ոչ մի պատիժ չկա, որևիցե խնդիր չկա։ Բայց ամենակարևորը՝ շատ խախտումներ անողի համար, միեևնույնն է, 9 միավորը շատ քիչ է լինելու։

-Կան ամուսիններ, որոնք արդեն իրենց կանանց հետ են «բանակցում» բալային միավորները «յուրացնելու» շուրջ:

-Դա իրենց նեղ անձնական հարցն է: Եթե ամուսինը խախտումներ անող է, միեւնույնն է, կնոջ 9 միավորը քիչ է լինելու, եւ ուշ թե շուտ վրա է հասնելու կասեցումը կամ զրկումը: Հավելյալ 9 միավորը ոսկու մեծ կարաս չէ, որով կարող ես ամեն ինչ անել մեկ տարվա ընթացքում:

-Արդեն կան մարդիկ, որոնք պատրաստ են վաճառել իրենց բալային միավորները: Դա օրինակա՞ն է, թե՞ ոչ: Անգամ համացանցում տարածվեց այդ տեղեկությունը, ըստորի՝ մեկ բալը 75 հազար դրամ է:

-Դա, ուղղակի կարող եմ ասել, հումոր էր: Ես միայն գումարը ստացողի համար ուրախ կլինեմ, որովհետեւ խախտում անողը չի մտածում առավելի հարմար, եւ արդյունավետ է քիչ խախտում անել եւ այդ 75 հազար դրամը չտալ: Միգուցե մեկը լինի՝ 1 մլն դրամ գնահատի, որովհետեւ մարդը իսկապես արժեքավոր փոխանակում է իրականացնում:

-Պարո՛ն Ղահրամանյան, ի՞նչ է սպասվում այն վարորդներին, որոնքողջ տարվա ընթացքում խախտումներ չեն անի ու չեն սպառի իրենց բալային միավորները:

-Համակարգը նոր է գործում: Այս պահին չկա խոսակցություն, բայց մտքեր են եղել, որ, այո, կարելի է որոշակի ձեւով խրախուսել, եւ դա կլինի, օրինակ, ԱՊՊԱ վճարների տեսքով, բայց ոչ այս տարի, առաջիկա տարիներին: Այնուամենայնիվ, այսօրվա մեր երթեւեկության պայմանները այնքան վատն են, որ A կետից B կետ հասնելը արդեն խրախուսանք է:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս