Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, «911» ահազանգ է եղել «Դալմա մոլից», որ այնտեղ ինչ-որ ցնցումներ են նկատվում: Դրանից հետո մարդկանց տարհանել են, սակայն քիչ առաջ ԱԻՆ -ից տեղեկացանք, որ անհայտ անձը հայտնել է իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:
Հավելենք, որ տեղում աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ աշխատակիցները: Առաջիկայում այլ մանրամասներ կհայտնենք: