Ինչ է տեղի ունեցել «Դալմա գարդեն մոլում». նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, «911» ահազանգ է եղել «Դալմա մոլից», որ այնտեղ ինչ-որ ցնցումներ են նկատվում: Դրանից հետո մարդկանց տարհանել են: Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Դալմա գարդեն մոլում» ուժեղ դրմփոց է լսվել, աշխատակիցները և ներսում գտնվող մարդիկ շենքից դուրս են փախել, ահազանգել են ԱԻՆ: Ըստ մեր տեղեկությունների` խանութներից մեկում տուփեր են տեղաշարժվել:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց աշխատակիցներն աշխատում են այնտեղ պարզելու համար, թե այդ մեկ խանութ սրահում ինչ շարժ է եղել: Ընդամենը մի տեղ է դա զգացվել, իսկ երկրաշաժ ՀՀ-ում չի գրանցվել: Այս պահին դեռեւս ԱԻՆ մասնագետները տեղում փորձում են հասկանալ` ինչ է կատարվել, որ միայն այդ հատվածում է ցնցում եղել:

Այլ մանրամասներ` կներկայացնենք քիչ անց:




Լրահոս