ԱԿՑԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամսոն Խաչատրյանին ազատ արձակելու կոչերը շարունակեցին հնչել նաեւ Մարտի 15-ին: ՀԱԿ Վանաձորի կառույցի շուրջ 30 անդամներ նախ հանդիպեցին Վանաձորի Արցախ պուրակում, որտեղ հնչեցին կոչեր ի պաշտպանություն հայտնի բռնցքամարտիկի: ՀԱԿ Վանաձորի կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը «ժողովրդի» հետ զրույցում պատմեց, որ առավոտյան իրեն հրավիրել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղ նրա հետ հանդիպել են վարչության պետ Անուբախ Համբարյանն ու ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը: Նրանք պահանջել են չիրականացնել ժամը 13-ին կայանալիք բողոքի ակցիան: Սակայն  իր փաստարկները լսելուց հետո այդ մտքից հրաժարվել են:




Լրահոս